Հասարակություն

Սրբուհի Գալյանը՝ ՀՀ արդարադատության նախարարի թեկնածու

Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

ՔՊ վարչության նիստում Արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրվել է Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի թեկնածությունը։

Գալյանը նախկինում եղել է ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի պետ, ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման և արտաքին կապերի բաժնի պետ, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։

Հիշեցնենք, որ Գրիգոր Մինասյանի հրաժարականից հետո Արդարադատության նախարարի պաշտոնը թափուր է։