Թեև էլեկտրական շարժիչով միջոցների անմաքս ներմուծման քվոտան սպառվել է, սակայն էլեկտրոմոբիլներն արդեն ներկրած անձինք կարող են մեքենան հանձնվել ժամանակավոր պահպանման և 2025թ. հունվարի 1-ից օգտվել նոր տարվա համար նախատեսված արտոնությունից։
Իսկ որքա՞ն պետք է վճարել մեքենան ՊԵԿ-ում ժամանակավոր պահպանության հանձնելու դեպքում։
«Թեթև մարդատար ավտոմեքենաների (այդ թվում՝ էլեկտրոմոբիլների) ժամանակավոր պահպանությունը հաշվարկվում է սկսած ժամանակավոր պահպանության հանձնման 4-րդ օրվանից՝ օրական՝ բազային տուրքի հնգապատիկի չափով՝ 5.000 դրամ»,- Radar Armenia-ին հայտնեցին ՊԵԿ-ից։
Հիշեցնենք՝ 2022 թվականի մարտի 17-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունվել էր որոշում՝ էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների առանձին տեսակներ ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծելու առնչությամբ՝ ԵՏՀ և ՄՄ հանձնաժողովների որոշ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին:
Որոշվել էր ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող Էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների՝ առանց ներմուծման մաքսատուրքերի վճարման ՀՀ տարածք ներմուծման համար սահմանել քվոտա՝ հետևյալ չափաքանակներով՝
• 2022 թվականի համար՝ 7000 հատ
• 2023 թվականի համար՝ 8000 հատ:
• 2024 թվականի համար՝ 8000 հատ:
2025 թ. համար ևս սահմանված է 8000 քվոտա։
Հայկ Մագոյան