ԿԲ նախագահ Մարտին Սարգսյանը հայտարարել է, թե այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունը որոշ չափով թուլացել է։ Նրա խոսքով, գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ սեպտեմբերին կազմելով 0.6 %, բնականոն գնաճը սեպտեմբերի համար կազմել է 0.7 %։
«Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ, ներառելով որոշակի ռիսկեր։ 2024 թ. երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունը որոշ չափով թուլացել է, դեռևս ձևավորվելով երկարաժամկետ կայուն աճի գնահատվող մակարդակից բարձր մակարդակում»,- ասել է նա։