Հասարակություն

Ավանեսյանը կմեկնի Կոպենհագեն

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ 53 երկրների առողջապահության նախարարներին, բարձրաստիճան պաշտոնյաներին և հոկտեմբերի 29-31-ը Կոպենհագենում կմասնակցի որոշումներ կայացնող մարմնի` ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային Կոմիտեի 74-րդ նստաշրջանին:

Նստաշրջանի ընթացքում կմշակվի հետագա տարիների առողջապահական օրակարգը և կհասցեագրվեն տարածաշրջանում հանրային առողջապահական հրատապ մարտահրավերները: