Հասարակություն

Կապիտալ ծախսերի 55.8%-ը կուղղվի պաշտպանությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է 2025թ. պետբյուջեի ծախսերը։ Ըստ նրա, սովորաբար, կենտրոնանում ենք ՀՆԱ-ի և դրա աճի վրա. «Սակայն կան այլ ցուցանիշներ, որոնք հաշվելու, ինտեգրելու և իրար հետ համադրելու արդյունքում կարող ենք ավելի լավ պատկեր ունենալ»։

Ըստ Հովհաննիսյանի՝ հիմնական խնդիրը դիմակայունության ամրապնդումն ու տնտեսական պոտենցիալի պահպանումն է. «2025թ.-ին կապիտալ ծախսերը կկազմեն շուրջ 733 մլրդ դրամ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ կապիտալ ծախսերի 55.8%-ը կուղղվի պաշտպանության համար ծախսերին։

Ինչ վերաբերում է ՊՆ ոլորտին, նախարարը նշել է.«Պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն 664 մլրդ դրամ, որը 20 տոկոսով կգերազանցի նախորդ տարվա պաշտպանության ոլորտի ծախսերը։ Արդյունքու այս ոլորտի ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 6 տոկոսը և 2024թ-ի համեմատ ավել կլինեն 0.7 տոկոսային կետով»։