Հասարակություն

«Ընկերությունը վարձակալում է ինձ պատկանող այգետնակը». նախարար

««Վարդենի» ՍՊԸ-ն իմը չէ». հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում։ 

««Վարդենի ՍՊԸ»-ն վարձակալում է ինձ պատկանող այգետնակը, որտեղ իրականացնում է գործունեություն»,- ասել է նա՝ անդրադառնալով հրապարակումներին, որ իրեն պատկանող հյուրատանը ֆինանսների նախարարությունը վերապատրաստման միջոցառում էր կազմակերպել։

Ինչ վերաբերում է ՍՊԸ ղեկավար Գրիգոր Խաչինյանին, նախարարը նշեց, որ ճանաչում է նրան. «Իմ ընկերն է»։