Հասարակություն

Քյարամյանի հայտարարությունների մասով քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունների մասով քրեական վարույթ է նախաձեռնվել, Radar Armenia-ին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը։ 

Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ ՔՕ 486-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով՝ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու և խոչընդոտելու համար։

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել Քյարամյանի և «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև հոկտեմբերի 15-ին՝ խորհրդարանական լսումների ժամանակ: 

Հայկ Մագոյան