ՀՀ պաշտպանության փոխնախարար, զինված ուժերի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է բանակում տեղի ունեցող միջադեպերին.
«Բոլորս, սկսած ինձնից, կանխարգելիչ աշխատանքներ ու միջոցառումներ ենք իրականացնում։ Պետք է հասկանալ նաև, որ մենք ունենք հասարակությունից արատավոր բարքերի՝ բանակ ներթափանցում»։
Ըստ ԳՇ պետի, քայլեր են հարկավոր այդ արատավոր բարքերն արմատախիլ անելու համար. «Բանակ են մտնում հասարակության տարբեր շերտերի զինծառայողներ, որոնց դաստիարակությունը տարբեր է, և մեր ուղղվածությունն է՝ իրականացնել բազմաբնույթ աշխատանք այդ բարքերն արմատախիլ անելու համար»։
Նրա խոսքով՝ այդ բարքերը միշտ էլ ներթափանցել են. «Ես միանշանակ չեմ ասում, որ բանակում թերացումներ, թերություններ չկան՝ սկսած ցածր օղակից։ Բայց մենք մեր առջև դրված անելիքներն անելու ենք, որ դա հասցվի նվազագույնի»։
Ըստ Ասրյանի՝ այդ պրոցեսը դժվար է, որը քայլ առ քայլ իրականացվում է։