Հասարակություն

Պուշկինի թունելում երթևեկությունը 3 ժամով կկազմակերպվի միակողմանի

Հոկտեմբերի 27-ին Պուշկինի թունելում, դիտահորի վրա կատարվելիք աշխատանքներով պայմանավորված և անվտանգության նկատառումներից ելնելով, 30 րոպեով երթևեկությունը երկկողմանի կփակվի, այնուհետև 3 ժամով երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի։

Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։