Հասարակություն

Դժվար մանկությունը նպաստում է TikTok-ից կախվածությանը

Չինաստանի Երկրաբանության համալսարանի գիտնականների թիմը կապ է գտել մանկության բացասական փորձառությունների և առցանց կարճ տեսանյութերի պլատֆորմներից,  ինչպիսին է TikTok-ը, կախվածություն ձեռք բերելու ռիսկի միջև:

Հետազոտությունը հրապարակվել է Computers in Human Behavior (CHB) գիտական ​​ամսագրում: Կարճ տեսանյութերի ծառայությունները շատ տարածված են երիտասարդ օգտատերերի շրջանում, որոնց գրավում են դինամիկ և գրավիչ բովանդակությունը: Չինաստանում ուսանողների մի զգալի մասն ամեն օր շատ ժամանակ է ծախսում նման հավելվածների վրա։ Հետազոտական ​​թիմը տվյալներ է հավաքել Ուհանի 11425 ուսանողներից:

Գնահատման համար հետազոտողները մանրամասն հարցում են անցկացրել, որը բացասական փորձառությունները դասակարգել է այնպիսի տեսակների, ինչպիսիք են անտեսումը, բռնությունը, ընտանիքի դիսֆունկցիան և ընտանիքից դուրս բռնության ենթարկվելը: Իրադարձությունների յուրաքանչյուր տեսակ նպաստել է մասնակցի ընդհանուր գնահատականին: Հետազոտողները պարզել են, որ այն ուսանողները, ովքեր հայտնել են մանկության ավելի շատ բացասական փորձառություններ, մասնավորապես՝ անտեսում և բռնություն, ավելի հավանական է, որ ունենան կարճ տեսանյութերից կախվածության նշաններ:

Նրանք, ովքեր ունեցել են հինգ կամ ավելի տեսակի անբարենպաստ մանկության փորձառություններ, ունեին 4,7 անգամ ավելի մեծ վտանգ զարգացնելու կարճ տեսանյութերից կախվածություն՝ համեմատած նրանց հետ, ովքեր նման փորձառություններ չեն ունեցել:

Պատճառը, ըստ չինացի գիտնականների, այն է, որ ուսանողներն ավելի հաճախ էին դիմում կարճ տեսանյութերի՝ ակնթարթային հաճույք ստանալու համար, հավանաբար որպես մանկուց չլուծված հուզական սթրեսը հաղթահարելու միջոց: