Հասարակություն

Գնացքը մահացու վրաերթի է ենթարկել գծերի մոտ հայտնված հետիոտնին

Հոկտեմբերի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 58-ամյա Մանվել Ն․-ն Բաբաջանյան փողոցում բեռնատար գնացքով գնացքի գծերի վրա վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ Արինե Դ․-ին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Հիվանդանոցից տեղեկացրել են, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գնացքավարը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։