Հասարակություն

Բախվել են թիվ 97 երթուղին սպասարկող Zhong Tong-ն ու Nissan-ը. կա վիրավոր

Հոկտեմբերի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Սասունցի Դավթի հրապարակում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Երևանի բնակիչներ 53-ամյա Համլետ Խանվելյանի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող Zhong Tong մակնիշի ավտոբուսն ու 47-ամյա Խաչատուր Պետրոսյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենան: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր 31-ամյա Շուշանիկ Ղազարյանը տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատել են բավարար: Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում։