Հոկտեմբերի 25-ին, ժամը 23:44-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի սկզբնամասում՝ կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ս. , ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել կամրջի շինարարական աշխատանքներ իրականացվող հատվածում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։