Հասարակություն

«Մասդար»-ը Հայաստանում արևային էլեկտրակայան կկառուցի

«Մասդար»-ը Հայաստանում 400 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 2 արևային էլեկտրակայան կկառուցի։

Այսօր ԱԺ-ում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է. «Ես հաջորդ շաբաթ Հայաստանում սպասում եմ «Մասդար» ընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպումներ ենք ունենալու, որպեսզի արդեն վերջնական պայմանագիրը ստորագրվի և ներդրումային նախագիծը սկսվի։ Մոտավորապես 180 մլն դոլարանոց նոր ծրագրի մասին է խոսքը»։

Հիշեցնենք, որ «ԱՅԳ-1»-ի շինարարությունը նախատեսվում էր ավարտել 2025 թվականին, սակայն շինարարական աշխատանքների մեկնարկի ժամկետներն անընդհատ հետաձգվում են: