Հասարակություն

Երևանում Mercedes-ը բախվել է բեռնատարին, ապա 5 Nissan-ի

Հոկտեմբերի 25-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:25-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ Litokol ընկերության դիմաց, բախվել են Mercedes-ը, Nissan Tiida-ն, Nissan Bluebird-ը, Nissan Altima-ն, Nissan Tiida-ն Nissan X-Trail-ը և բենզատար բեռնատարը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը Mercedes-ի վարորդն է, ով բախվել է նախ բենզատար բեռնատարին, ապա մյուս ավտոմեքենաներին: Բոլոր Nissan-ները եղել են կայանված: