Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքը թալանել են՝ հափշտակելով գանձանակը. այդ մասին իրավապահներին հաղորդում է ներկայացրել քահանան։
Radar Armenia-ն Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ կատարվածի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։
«Այս պահին քննիչները դեպքի վայրում անհետաձգելի առաջնային քննչական գործողություններ են կատարում։ Նախաքննության շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում հանցագործություն կատարած անձանց, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու, պատճառված վնասի իրական չափը պարզելու ուղղությամբ»,- հայտնեց Գոռ Աբրահամյանը։
Հայկ Մագոյան