Հասարակություն

Ավտովթար-վրաերթ՝ Արմենակյան փողոցում

Հոկտեմբերի 25-ին, ժամը 17:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմենակ Արմենակյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Toyota մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ե․ Գ․) բախվել է կայանած Opel մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա․ Հ․), որն էլ՝ կայանած Mitsubishi մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ն․ Գ․)․ Toyota մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ա․Հ․-ին։

Փրկարարները հոսանքազրկել են Toyota մակնիշի ավտոմեքենան և Ա․Հ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։