Հասարակություն

«Այս պահի դրությամբ բանակում մահերը 2023-ի  համեմատ գրեթե 2 անգամ նվազել են». ՊՆ խոսնակ

Այս պահի դրությամբ բանակում մահերը 2023-ի  համեմատ գրեթե 2 անգամ նվազել են. Radar Armenia-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորսյանը՝ պարզաբանելով, թե այս տարվա 33 մահվան դեպքից քանիսը կապ չեն ունեցել ծառայողական պարտականությունների հետ։

33 մահվան դեպքից

  • Ավիավթար - 2 
  • Հիվանդության հետևանքով - 5 
  • ՃՏՊ հետևանքով- 11 , որից 7-ը ծառայության հետ չկապված:
  • Դժբախտ պատահար - 5

«Կարող ենք արձանագրել, որ 2024 թվականի հաշվետու ժամանակահատվածում և այս պահի դրությամբ, նախորդ տարվա համեմատ, բանակում մահվան դեպքերը գրեթե 2 անգամ նվազել են, ինչը խոսում է այն մասին, որ հսկայական աշխատանք է տարվում նման դեպքերը զինված ուժերում բացառելու համար»,- ասաց նա։

Հայկ Մագոյան