Հասարակություն

«Շատ հիվանդանոց ունենալը դեռ չի նշանակում լավ առողջապահություն». Թորոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը նկատել է, որ շատ հիվանդանոց ունենալը դեռ չի նշանակում լավ առողջապահություն. 

«Առողջապահություն, ոչ թե հիվանդապահություն։ Եկեք տարբերենք։ Մենք մեր բնակչությանը պետք է պահենք առողջ, իսկ առողջ պահում են առողջ ապրելակերպով, լավ սննդով, վնասակար սովորություններ չունենալով և կանխարգելիչ բուժօգնությամբ, որ կատարվում է պոլիկլինիկաներում։ Ու երբ մենք չենք հաջողում այդտեղ, ստիպված հիվանդանոցներում մարդիկ շատանում են»,- ասել է նա։