Հասարակություն

Կարկտապաշտպան ցանցերն էապես կարող են փոխել կյանքը. նախարար

Ինտենսիվ այգիների համար առաջարկվում է կարկտապաշտպան ցանցերի ներդրման մատչելի մեխանիզմ. որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

«Սա էապես կարող է փոխել մարդկանց կյանքը»,- հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ըստ նրա, առաջարկվում է, որ 3 մլն դրամ ներդնի տնտեսվարողը, և 9 մլն դրամ կտրամադրի պետությունը։

«Կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող, նախագծում ներառված թվով 270 բնակավայրերի 0․5-3 հա բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար փոխհատուցել փաստացի կատարված ծախսերի 75%-ը, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրով սահմանված ծախսի առավելագույն սահմանաչափի (12,1 մլն դրամ) 75%-ը։ Փոխհատուցման գումարը կտրամադրվի կապալառուին։ Աջակցության չափը սահմանվել է,  ելնելով կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերի փոքր տնտեսություններին բնակլիմայական աղետից վնասների մեղման համար տարբերակված աջակցություն ցուցաբերելու մոտեցումից»,- նշված է որոշման հիմնավորումների մեջ։