Հասարակություն

ՏՏ ոլորտի առաջկացության մեծ փաթեթ՝ 7 տարվա համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ կառավարությունը պետական աջակցության ծրագիր է առաջարկում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին։

«Առաջարկում ենք պետական աջակցության համապարփակ մեծ փաթեթ՝ 7 տարվա համար, մինչև 2032թ․»,- ասել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ Ըստ նրա՝ պետական աջակցության նոր գործիքակազմ ու հարկային արտոնությունների նոր շրջանակ է առաջարկվում։

Մասնավորապես, առաջարկվում է՝ շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցում 2.5 անգամ՝ 5 տոկոսի փոխարեն սահ­մանելով 2 տոկոս,  մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200 տոկոսի չափով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը հավելյալ նվա­զեց­նելու հնարավորության նախատեսում, բայց ոչ ավելի, քան հաշ­վարկ­ված հարկման բազայի 50 տոկոսը։ Բացի այդ, նախատեսվում է գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքներում ներ­գրավ­­­ված մասնագիտական անձնա­կազ­­մին վճար­վող աշխա­տա­­­վարձի և դրան հավա­սարեցված եկա­մուտ­ների մասով եկա­մտա­­յին հարկի դրույքաչափի կիսով չափ նվազեցում՝ 20-ից 10 տոկոս և այլն։