Կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Նախագծով առաջարկվում է դիվանագետի՝ յուրաքանչյուր աստիճանի համար սահմանել հավելավճարի նոր չափ՝ 80 տոկոս: Դիվանագետի՝ յուրաքանչյուր հերթական աստիճանի համար նոր հավելավճարի չափ սահմանելու համար անհրաժեշտ է օրենքում կատարել համապատասխան փոփոխություն՝ բացառությունների շարքում նախատեսելով նաև դիվանագիտական ծառայությունը:
Նախագծի ընդունման արդյունքում արտաքին գործերի նախարարության համակարգը կապահովվի մասնագիտական բարձր որակավորում ունեցող կադրերով, կավելանա ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը, կկանխվի կադրերի արտահոսքը, կխթանվի դիվանագետների՝ ավելի լավ աշխատելու և կարիերային առաջընթաց ունենալու մոտիվացիան: