Հասարակություն

Անհայտ կորածների ընտանիքները կշարունակեն 300.000 դրամ ստանալ

Կառավարությունն ընդունել է որոշում՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Արդյունքում՝ 23 անհայտ զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական աջակցության՝ 300 հազար դրամի, վճարման ժամկետը երկարաձգվել է մինչև դեկտեմբեր: