Հասարակություն

Ոստիկանության գվարդիան կկարողանա հատուկ առաջադրանքներ անել

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է ոստիկանության գվարդիայի ստեղծմանը․ «Առաջարկվում է ոստիկանության գվարդիայի ստեղծումից հետո ամբողջ ոստիկանության համակարգի համար ներդնել ուժային միջոցների գործադրման նոր ստանդարտ»,- ասել է նա։

Ըստ Սարգսյանի՝ ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիան կարող է ստանալ ու կատարել նաև հատուկ առաջադրանքներ. «Մենք լայնածավալ վերապատրաստում ենք անցկացնելու այն ստորաբաժանումների աշխատակիցների համար, որոնք, օրենքն ուժի մեջ մտնելու հետո, դադարեցնելու են իրենց գործունեությունը»,- ասել է նա։