Շիրակի մարզի Ախուրյան համայնքում 2024 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեկնարկել է սուբվենցիոն 7 ծրագիր՝ 13 ենթածրագրերով 1 մլրդ 439 մլն 169 հազար դրամ ընդհանուր արժողությամբ: ՀՀ կառավարությունը հատկացնելու է գումարի 56,1 տոկոսը՝ 806 մլն 929 հազար դրամ։
Խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում
Մեկնարկվել է Մարմաշեն բնակավայրում խմելու ջրագծի հիմնանորոգման շինարարական աշխատանքները։ Բնակավայրի խմելու ջրագծի հիմնանորոգման ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 314.7 մլն դրամ, ՀՀ կառավարության համամասնությունը կազմում է 70 տոկս, համայնքի կվճարի գումարի 30 տոկոսը: Ծրագրից կօգտվի 1100 շահառու, հիմնանորոգվելու է 9630 մ երկարությամբ խմելու ջրագիծ։
Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում (3 ծրագիր)
Ախուրյան բնակավայրի Հ․Հովսեփյան, Հացիկ բնակավայրի 13-րդ, Այգաբաց բնակավայրի 2-րդ և 8-րդ փողոցների և Հովունի բնակավայրի Սբ. Աստվածածին տանող ճանապարհի շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են։ Բնակավայրերի փողոցների ասֆալտապատման ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 438.7 մլն դրամ, Կառավարությունը կտրամադրի գումարի 45 տոկոսը, համայնքի համամասնությունը 55 տոկոս է: Ծրագրի արդյունքում ասֆալտապատվելու է 3456 մ երկարությամբ ճանապարհ։
Բնակավայրերի գազաֆիկացում (2 ծրագիր)
Աշխատանքներ են իրականացվում Ազատան, Փոքրաշեն, Կառնուտ, Բասեն, Հովիտ, Ջրառատ բնակավայրերում։ Բնակավայրերի գազաֆիկացման և սնող գազատարի կառուցման ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 565.3 մլն դրամ, Կառավարության համամասնությունը կազմում է 55 տոկոս, համայնքը կտրամադրի գումարի 45 տոկոսը: Ծրագրի արդյունքում կառուցվելու է 22.7 կմ գազատար:
Մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերում
Ախուրյան, Երազգավորս, Բայանդուր բնակավայրերի համար տեղադրվելու են աղբամաններ և իրականացվելու է աղբահանության։ Բնակավայրերում աղբահանության աշխատանքների կազմակերպման համար ձեռք բերված սարքավորումների նախահաշվային արժեքը կազմում է 120.5 մլն դրամ, Կառավարությունը կտրամադրի գումարի 65 տոկոսը, համայնքի համամասնությունը 35 է կազմում: Ծրագրի արդյունքում ձեռք է բերվել մեկ ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենա և 300 հատ նոր անվավոր աղբաման։