Հասարակություն

100 մլն դոլարի վարկ՝ բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ կտրամադրի Հայաստանին, որն ուղղվելու է պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը։

Վարկային համաձայնագիրը քննարկվել է ԱԺ այսօրվա նիստում։ Վարկի գումարը կազմում է 100 մլն ԱՄՆ դոլար, որի մասհանման և սպասարկման արժույթն  ԱՄՆ դոլարով է, վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետը սահմանված է 2024 թվականի դեկտեմբերի 31-ը: Վարկի տոկոսադրույքը ֆիքսված է` տարեկան 4 տոկոս. հայտնել է նախարար Վահե Հովհաննիսյանը։

Վարկի մարման ժամկետը մինչև 20 տարի է, որից արտոնյալը` մինչև 10 տարի` պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո: