Հասարակություն

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ ապօրինի գույքի գործով հայցադիմում է ներկայացվել

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 15-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

5 անշարժ գույք.

4 տրանսպորտային միջոց.

1 իրավաբանական անձում մասնակցություն.

62 միլիոն 811 հազար դրամ.

1 բնակելի տան միջին շուկայական արժեքի չափով գումար: