Հասարակություն

Պարեկային ծառայությունը 1.6 մլն արձանագրություն է կազմել

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ պարեկային ծառայության գործարկումից՝ 2021թ. հուլիսից ի վեր, մինչև 2024թ․ սեպտեմբեր, արձանագրվել է 1 մլն 673 հազար իրավախախտում, բողոքարկվել է մոտ 37 հազարը։ 

«Բեկանվել կամ անվավեր է ճանաչվել պարեկային ծառայության կողմից կազմված 8278 արձանագրություն, այսինքն, բողոքարկված դիմումների ընդամենը 22%–ն է բավարարվել»,-ասել նա։

Ըստ Սարգսյանի՝ ուշագրավ է, որ դատական կարգով բողոքարկվել է պարեկային ծառայության որոշումների միայն 0,6%-ը, որից բավարարվել է 0,2%-ը։