Հասարակություն

«Նորքի անտառները Երևանին վերադարձնելու գործընթացն ուժի մեջ է». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ նախորդ տարի պարզվել է, որ Երևանի Նորքի անտառներում համայնքային նշանակության հողի վրա հեկտարներով տրվել են սեփականության վկայագրեր՝ առանց որևէ հիմքի. «Ձևավորվել է խումբ, և ինչ-ինչ ճանապարհով կադաստրից այդ վկայականներն ստացել են»։ 

Ըստ նրա՝ այդ փաստի առթիվ գործ է հարուցվել, և ընթացքի մեջ է այդ հողերը Երևանին վերադարձնելու գործընթացը։