Հասարակություն

ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավորներ ընտրեց

Ազգային ժողովն այսօր փակ-գաղտնի քվեարկությամբ Վիգեն Քոչարյանին ընտրել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր, իսկ Հայկ Գրիգորյանին՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։

Քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր, որոնք բոլորն էլ քվեարկել են նշված թեկնածուների օգին։