Հոկտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին ՌեԱ փառատոնի շրջանակում Հայաստանի նկարիչների միությունում (հասցե՝ Աբովյան 18) տեղի կունենա ReA Comics Art պատկերապատումների ցուցահանդեսի բացումը:
Այս տարի ՌեԱ փառատոնի շրջանակում հայերեն է թարգմանվել Գերմանացի արտիստ Ռայնհարդ Կյաստի «Բռնցքամարտիկը. Հերցկո Հաֆթի իրական պատմությունը» պատկերապատման գիրքը, որի շնորհանդեսը ևս տեղի կունենա ցուցահանդեսի բացման ժամանակ։
Ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա ֆրանսիացի Օրելի «Արմինեի երեք կյանքերը» պատկերապատման գրքի հայերեն տարբերակի երևանյան շնորհանդեսը. գիրքը հայերեն և ֆրանսերեն լեզուներով արդեն իսկ հրատարակվել էր ֆրանսիայում։
Մարան Հրաչյանի «Պատրիկ Դեվաերե», Ֆերմին Սոլիսի «Բունուել», Շամիրամ Խաչատրյանի «Բանչէ» պատկերապխատումները։ Ցուցադրվելու է նաև «Սասունցի Դավիթ» պատկերապատումը, որը Rea Comics Art-ի նախորդ տարվա հաղթող նախագծերից է։
Շնորհանդեսին տեղի է ունենալու գրքի ստորագրման արարողություն։
Նշենք, որ այս տարի ևս ազգային պատկերապատման մրցույթին ներկայացվել է շուրջ 15 նախագիծ հայ ստեղծագործողների կողմից, իսկ ժյուրիի կազմում ներգրավված են ինչպես հայ, այնպես էլ միջազգային փորձագետներ։