ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի նախկին դեկան Գագիկ Ղազինյանը հրավիրվել է գլխավոր դատախազության ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Դատախազություն են հրավիրվել նաև Ղազինյանի կինն ու որդին։
Դատախազությունում Ղազինյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր․ նա հրավիրվել է ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր: