Հոկտեմբերի 22-ին, ժամը 13:13-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 43-րդ կմ-ին՝ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում, բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1989 թ․) և «Hyundai» (վարորդ` Ռ. Գ., ծնված 1983 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ք․ Ս․-ն (ծնված 1989 թ․) և Ա․ Ս․-ն (ծնված 1991թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։