Հոկտեմբերի 22-ին, ժամը 14:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ խմորիչի նախկին արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։14-ին, մարվել՝ 17։11-ին։ Մասամբ այրվել են արտադրամասի տանիքի փայտե կառուցատարրերը և փրփրապլաստ (մոտ 300 քմ):