Հասարակություն

Քննարկվել է Անիպեմզա և Հայկաձոր բնակավայրերում կառամատույցների կառուցման հարցը

Շիրակի մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանն ու Ալբերտ Այվազյանը, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Գյումրի» գծային կայարանների միավորման պետ Սիմավոն Դանիելյանի, համայնքապետարանի և երկաթուղու պատասխանատուների հետ ներկա են գտնվել Անի համայնքի Բագրավան բնակավայրում նոր կառուցված կառամատույցի բացման արարողությանը:

Տեղում քննարկվել է Անիպեմզա և Հայկաձոր բնակավայրերում կառամատույցների կառուցման հարցը, ձեռք է բերվել պայմանավորվածություն դրանց կառուցումն իրականացնել 2025 թվականին: