Հասարակություն

Քննարկվել է Սյունիքի զարգացմանն առնչվող հարցեր

Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, նախագահի տեղակալներ Մարտիրոս Նալբանդյանը և Վարազդատ Մկրտչյանն այսօր ընդունել են Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին՝ Գյուղատնտեսության և ոռոգման հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Թանգու Վինսենթի գլխավորությամբ։

Ողջունելով հյուրերին, Կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը կարևորվեց շարունակական ռազմավարական երկխոսությունը ԶՖԳ-ի և ՀՀ կառավարության միջև՝ մեր պետության ենթակառուցվածքների համար կարևոր խնդիրներ լուծելու համար։

Քննարկման ուղղությունները մի քանիսն էին․

  • Վեդիի ջրամբարի ծրագրի վերջին փուլերի կատարման մասին տեղեկատվություն,
  • «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացում ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի /IADAAM/ արդյունավետ մեկնարկը և իրականացումը,
  • «Հայաստանի համար Ջրի և գյուղատնտեսության համալիր զարգացում» (WAIDA) ծրագրի գնահատումը, այդ թվում՝
  • Համաշխարհային Բանկի հետ «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի» (WISE) ծրագրի համաֆինանսավորման պայմանները,
  • Սյունիքի համապարփակ զարգացման ենթակառուցվածքային բաղադրիչի ֆինանսավորման ծավալը և ժամկետները,
  • Պատվիրակված դրամաշնորհային ֆոնդը ստանալու նպատակով ԵՄ-ին ներկայացվելիք տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակը։