Հասարակություն

Մեկնարկել է «Sial 2024» սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսը

Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում հոկտեմբերի 19-ից մեկնարկել է «Sial 2024» սննդի և խմիչքի միջազգային 60-րդ միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացված է միասնական տաղավարով՝ 23 հայկական ընկերության արտադրանքով։ Հոկտեմբերի 21-ին ցուցահանդեսին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Sial-ը հանդիսանում է Եվրոպայի սննդի արդյունաբերության ամենամեծ ցուցահանդեսներից մեկը։ Այն կազմակերպվում է երկու տարին մեկ Փարիզում և յուրաքանչյուր տարի ունենում է ավելի քան 250,000 այցելու:

Ընդհանուր առմամբ, այս տարի «Sial 2024» միջազգային ցուցահանդեսին մասնակցում է Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից և Ասիայից 7500 ընկերություն։

Ցուցահանդեսին միասնական տաղավարով մասնակցում են նաև Միջազգային առևտրի կենտրոնի կողմից իրականացվող, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ագրոբիզնեսի ոլորտի 11 փոքր և միջին ձեռնարկություններ:

Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև հոկտեմբերի 23-ը: