Շիրակի մարզի Արթիկ համայնքում 2024 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեկնարկել է սուբվենցիոն 5 ծրագիր՝ 37 ենթածրագրերով, 1 մլրդ 19 մլն 468 հազար դրամ ընդհանուր արժողությամբ, ՀՀ Կառավարության համամասնությունը 58.7 տոկոս է՝ 598 մլն 937 հազար դրամ։
Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում
Աշխատանքներ են իրականացվում Սարատակ և Պեմզաշեն բնակավայրերում։ Բնակավայրերի փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 232.6 մլն դրամ, ՀՀ կառավարությունը կտրամադրի գումարի 45 տոկոսը, համայնքը՝ 55: Ծրագրի արդյունքում ասֆալտապատվելու է 1711 մ երկարությամբ ճանապարհ։
Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում տուֆ քարով սալարկմամբ
Աշխատանքներ են իրականացվում Մեծ Մանթաշ, Սարալանջ, Հառիճ, Նահապետավան, Արթիկ, Սպանդարյան, Սարատակ, Գեղանիստ, Հոռոմ, Փանիկ, Մեղրաշեն, Հովտաշեն, Գետափ, Լուսակերտ բնակավայրերում։ Բնակավայրերի փողոցների տուֆ քարով սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 463.1 մլն դրամ, Կառավարությունը կհատկացնի գումարի 65 տոկոսը, համայնքի համամասնությունը 35 տոկոս է: Ծրագրի արդյունքում տուֆ քարով սալարկվելու է 8․2 կմ երկարությամբ ճանապարհ՝ 34319 քմ։
Փողոցային լուսավորության համակարգի կառուցում/նորոգում
Արթիկ, Նոր Կյանք, Լուսակերտ, Սարալանջ, Հառիճ, Մեղրաշեն,Նահապետավան, Անուշավան, Փանիկ, Տուֆաշեն, Հովտաշեն, Հոռոմ բնակավայրերում լուսավորության ցանցի կառուցման շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 99.5 մլն դրամ, որից ՀՀ կառավարության համամասնությունը 55 տոկոս է, համայնքի մասնաբաժինը՝ 45: Ծրագրի արդյունքում տեղադրվելու են 561 հենասյուներ լուսատուներով, ընդհանուր 16.7 կմ երկարությամբ։
Բնակավայրերի գազաֆիկացում
Աշխատանքներ են իրականացվում Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Հայրենյաց, Հայկասար, Պեմզաշեն և Լեռնակերտ բնակավայրերում։ Բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 123 մլն դրամ, ՀՀ կառավարության համամասնությունը 55 տոկոս է, համայնքինը՝ 45: Ծրագրի արդյունքում կառուցվելու է 7.17 կմ գազատար ներքին ցանց։
Ոռոգման համակարգի կառուցում/նորոգում
Մեկնարկել են Անուշավան և Վարդաքար բնակավայրերում ոռոգման համակարգերի կառուցման շինարարական աշխատանքները։ Բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 101.2 մլն դրամ, գումարի 70 տոկոսը ՀՀ կառավարության համամասնությունն է, համայնքը կհատկացնի 30 տոկոսը: Ծրագրից օգտվելու են 420 տնային տնտեսություններ, ոռոգման տարածքը կազմում է 210 հա և կառուցվելու է 3660 մ երկարությամբ ոռոգման համակարգ։