Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Հայաստանում Բրազիլիայի դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ:
Հանդիպման ընթացքում զրույց է ծավալվել Բրազիլիայի հայ համայնքի պատմության և ներկայիս իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ է կատարվել հայ-բրազիլական երկկողմ հարաբերություններին:
Զարեհ Սինանյանն անդրադարձ է կատարել նաև առաջիկայում Բրազիլիա, Ուրուգվայ և Արգենտինա կատարվելիք աշխատանքային այցին: