Հոկտեմբերի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում՝ Մ2 մայրուղում, ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են Ford Transit մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու քաղաքացիները: Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: