Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
«Այցելեցի նաև Վանաձորի բժշկական կենտրոն։
Լոռու մարզպետ պրն. Ղազարյանի և բժշկական կենտրոնի տնօրեն Մեսրոպ Հազրոյանի հետ շրջեցինք կառուցվող Ինֆեկցիոն մասնաշենքի շինհրապարակում։
Աշխատանքները կավարտվեն 2025 թվականի կեսերին։
Այստեղից հետո` Վանաձորի Լոֆթ կենտրոնում կունենանք կանաց հետ հանդիպում Կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման շրջանակում։
Ի դեպ, Վանաձորի բժշկական կենտրոնը կունենա նաև մամոգրաֆիկ ստացիոնար ծառայություն»։