ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու պահանջով ստորագրահավաքի արդյունքում հավաքվել է նվազագույն անհրաժեշտ 50.000 ստորագրություն: Այս մասին Radar Armenia-ին տեղեկացրեց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։
Հիշեցնենք, որ «Եվրոպայի միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի» մասին օրինագիծը խորհրդարան հասցնելու համար նախաձեռնող քաղաքական ուժերը պետք է 60 օրում՝ մինչև նոյեմբերի 14-ը, 50,000 ստորագրություն հավաքեին։
Եթե նախագիծը հասնի ԱԺ ու մերժվի, ապա երկրորդ փուլով այն կդրվի հանրաքվեի, բայց այս անգամ արդեն 60 օրում պետք է 300,000 քաղաքացի ստորագրի: