Հասարակություն

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով Շիրակի մարզ այցելության ընթացքում այս պահին Արթիկում է։

Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել էր 187 մլն դրամ: Մանկապարտեզը նախատեսված է 140 երեխայի համար:

Արթիկում ընթացքի մեջ են «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն 2025 թվականին: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 793 մլն դրամ է, որը եւս հատկացրել է Կառավարությունը: