Կառնուտ բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ, Ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված ծրագրի ընդհանուր արժեքը 259 մլն դրամ է, որից 181 մլն դրամը հատկացրել է կառավարությունը: Միաժամանակ, պետբյուջեից տրամադրվել է 16 մլն դրամ՝ մանկապարտեզի համար գույք և տեխնիկա ձեռք բերելու համար։
Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար։ Բնակավայրը երբևէ մանկապարտեզ չի ունեցել: