Հասարակություն

Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են

Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են

Գարեգին Բաղրամյանի՝ ՀԾԿՀ նախագահի լիազորությունները դադարեցվել են։

«Հիմք ընդունելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ից դադարած համարել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները»,- նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած արձանագրության մեջ:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 10-ին Գարեգին Բաղրամյանը հրաժարական էր տվել ՀԾԿՀ նախագահի պաշտոնից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական