Հասարակություն

Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ հորդորում է վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով։

«Հարգելի´ վարորդներ, հանրապետության որոշ հատվածներում ձյան տեսքով տեղումներ են:

Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։