Հասարակություն

Հրազդանում իրականացվում են մի շարք սուբվենցիոն ծրագրեր (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հրազդանում իրականացվում են մի շարք սուբվենցիոն ծրագրեր (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ կառավարության 2024 թվականի հաստատված սուբվենցիոն ծրագրով վերանորոգման աշխատանքներ են մեկնարկել Հրազդան քաղաքի թիվ 15 մանկապարտեզում։ Սուբվենցիայի շրջանակում նախատեսվում է կառուցել նոր տանիք, փոխել դռներն ու պատուհանները։

Ծրագրի արժեքը 75,5 մլն. դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը 70 % է, իսկ համայնքի ներդրումը՝ 30 %: Աշխատանքները նոր են մեկնարկել:

Հրազդան համայնքում այս պահին ընթանում են նաև 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով հաստատված՝ Հրազդան համայնքի տարածքում նոր մայթերի և եզրաքարերի կառուցման,ինչպես նաև Հրազդան քաղաքի Կենտրոն, Մաքրավան, Միկրոշրջան և Հարավային թաղամասերի միջթաղամասային ճանապարհների հիմնանորոգման ու Զ. Անդրանիկի պողոտայի բետոնե բաժանարարների կառուցման և տեղադրման աշխատանքները:

Շինարարական աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք՝ 35 %/ 65% համաֆինանսավորմամբ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական