Հասարակություն

Շիրակի մարզում հիմնանորոգվել է 230 կմ ճանապարհ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզ այցի ընթացքում ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 14,25 կմ և 14,9 կմ հատվածների հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են:

Ծրագրի արժեքը շուրջ 3 մլրդ 385 մլն դրամ է, որից 2,96 մլրդ դրամի աշխատանքներն իրականացվել են Շիրակի, մյուս մասը՝ Արագածոտնի մարզում։

Միջոցները հատկացրել է Կառավարությունը:

2018-ից ի վեր Շիրակի մարզում հիմնանորոգվել է 230 կմ ճանապարհ, առանց հաշվի առնելու ներհամայնքային ճանապարհները»: