Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում գտնվող «Մարիա Ռեզորթ» հյուրանոցային համալիրում կատարված ստուգմամբ պարզվել է, որ տարածքում շահագործվող 2 խորքային հորից իրականացվել է ապօրինի ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության։
Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ խորքային հորերի ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է։ Իրավախախտը ենթարկվել է վարչական պատասխանատվության։