Հոկտեմբերի 5-ին Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետ կապված՝ համացանցում տարբեր աղբյուրներ հայտնում էին, թե վերծանման գրաֆիկը տարբերվել է սովորական բնական երկրաշարժի տիպային գրաֆիկից։
Ըստ որոշ վերլուծությունների` այդ գրաֆիկը նման է միջուկային ռումբի փորձարկման հետևանքով առաջացող երկրաշարժի։ Ըստ այդմ, ենթադրվում էր, որ գուցե Իրանն է կատարել իր առաջին փորձարկումը։
Մեկնաբանություների համար Radar Armenia-ն դիմել է ՆԳՆ, որտեղից հայտնել են, որ հոկտեմբերի 5-ին Իրանի տարածքում տեղի ունեցածը բնական ծագման երկրաշարժ է, որը արձանագրվել է նաև Հայաստանի ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից։
Հայկ Մագոյան